hy  |  ru  |  en

Սիրելի բարեկամներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ «Օձունի նոր կյանք» ծրագրի պաշտոնական կայքէջում:
Հայաստանով մեկ ցրված ճարտարապետական հնադարյան հուշարձանները մեր պապերի հոգևոր անցյալի և այժմյան սերնդի անտարբերության վկաներն են միաժամանակ: Ողջ երկրով մեկ տասնյակ նոր վանքեր են կառուցվում այն դեպքում, երբ հազարամյա գոհարները կործանվում են աչքի առջև:
2011 թվականին ես նախաձեռնեցի այդ շրջանում փլուզման վտանգի տակ հայտնված այդ գոհարներից մեկի՝ իմ ծննդավայրում գտնվող Օձունի Սբ. Աստվածածնի տաճարի վերականգնումը: Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, 4 տարում մեզ հաջողվեց փրկել սրբավայրը կործանումից:
Այս կայքում դուք կարող եք առավել մոտիկից ծանոթանալ այս բացառիկ տաճարին, ինչպես նաև «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման ընթացքին:
Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս նախագծում, որի շնորհիվ Օձունի եկեղեցին այսօր մեր առջև է կանգնած իր երբեմնի վեհությամբ:
Հավատքի այս անկրկնելի խորհրդանիշը կերտած մեր նախնիների մտքի թռիչքը դեռ երկար դարեր չի դադարելու ապշեցնել մարդկային երևակայությունը:


Հարգանքով՝
Մովսես Ձավարյան

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ