hy  |  ru  |  en

Պատմություն

 Օձունը համարվում է 1-ին դարի քրիստոնեական սրբավայր: Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Օձուն և եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Օձուն անունն էլ ստացել է հենց «օծել» բառից: Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի սավանը, որը թաղված է Սբ. Մարիամ Սատվածածին եկեղեցու խորանի տակ: Այս մասին 6-րդ դարի արձանագրություն է պահպանվել եկեղեցու հարավային դռան վերևում:
Եկեղեցու տեղում, դեռ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3-րդ թագավորը կառուցել են միանավ-բազիլիկ, առանց գմբեթի մի եկեղեցի, որը 5-րդ դարում քանդվել է երկրաշարժից և միայն հետո` 6-րդ դարում է կառուցվել ներկայիս եկեղեցին:

 

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ