hy  |  ru  |  en

Ծրագրի մասին

Օձունը համարվում է 1-ին դարի քրիստոնեական սրբավայր: Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Օձուն և եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Օձուն անունն էլ ստացել է հենց «օծել» բառից: Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի սավանը, որը թաղված է Սբ. Մարիամ Սատվածածին եկեղեցու խորանի տակ: Այս մասին 6-րդ դարի արձանագրություն է պահպանվել եկեղեցու հարավային դռան վերևում:
Եկեղեցու տեղում, դեռ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3-րդ թագավորը կառուցել են միանավ-բազիլիկ, առանց գմբեթի մի եկեղեցի, որը 5-րդ դարում քանդվել է երկրաշարժից և միայն հետո` 6-րդ դարում է կառուցվել ներկայիս եկեղեցին:
Հետագայում Քրիստոսի բարուրաշորի առկայության մասին թերևս կասկածել են ինչ-որ պահի և տեղահանել են խորանի քարերից մեկը, և հավանաբար համոզվելով ավանդույթի իսկության մեջ` անցքը վերանորոգել են երեք խոշոր քարերով: Այս եկեղեցում պահպանվել են 4-րդ դարի 20-ից ավելի քանդակները, որոնք համաշխարհային արժեք ունեն: 
6-րդ դարի կառույց Օձունի եկեղեցու կղմինդրե խարխուլ տանիքը 19-րդ դարում վերանորոգել է Աբովյան գերդաստանը` փոխելով տուֆից տանիքի: Հիմնանորոգման որևէ այլ փորձ այս եկեղեցին չի տեսել: Դեռ խորհրդային տարիներին եկեղեցին դասվել է վթարային շինությունների շարքին և 1980-ականներին սկսել են հիմնանորոգման աշխատանքները: Այս նպատակով քանդվել են հյուսիսային կամարաշարի երեք սյուները, ամրացման համար բացվել են հիմքեր, խախտվել է եկեղեցու բակում տեղադրված գերեզմանաքարերի 30 տոկոսն ու խորհրդային ժամանակաշրջանի ավարտի հետ էլ դադարեցվել են աշխատանքները... 
Պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին Հայաստանի անկախությունը դիմավորել է վթարային վիճակում` գմբեթից իջնող 5 ճաքերով:
«Օձունի նոր կյանքը» ծրագիրը նոր շունր հաղորդեց վաղ միջնադարյան այս գոհարին:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ