21.03.13, Irakan.info, «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը ցուցադրվել է ԱՄՆ-ում «Հայրենիք» հայրենակցական խորհրդի Լոս Անջելեսի գրասենյակի դահլիճում տեղի է ունեցել «Ազգային կինո» մրցանակի դափնեկիր «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արեւմտյան ափին բնակվող հայորդիների մասնակցությամբ: Հավաքվածներին տեսաուղերձով իր օրհնությունն է փոխանցել Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Ինչպես արդեն հաղորդվել էր, անցյալ շաբաթ «Չբացահայտված Օձունը» ցուցադրվել էր Նյու-Յորքի Արվեստի եւ մշակութի համալսարանում: |