hy  |  ru  |  en

17.07.2015 Մովսես Ձավարյանը շնորհակալություն է հայտնել «Օձունի նոր կյանքը» ծրագրի բարեկամներին

«Օձունի նոր կյանքը» ծրագրի նախաձեռնող Մովսես Ձավարյանը Facebook-ի իր էջում շնորահակալություն է հայտնել բոլորին, ում շնորհիվ իրականություն դարձավ Օձունի վանքի վերականգնումը.

«Հարգելի ընկերներ,

Ձեզնից շատերը հարցնում են՝ ո՞վ է իր աջակցությունն ունեցել Օձունի եկեղեցու վերականգնման գործում: Ես ցանկանում եմ ներկայացնել մեր բարեկամներին, ովքեր այս ողջ ընթացքում արել են ամեն բան, որպեսզի «Օձունի նոր կյանքը» ծրագիրն իրականություն դառնա:

Արմեն Դավթյան՝ արհեստավարժ շինարար: Գործի վարպետ՝ քաղաքացիական և արդյունաբերական շինարարության ահռելի փորձով: Նրա դերը բացառիկ էր Օձունի վերականգնող-շինարարի գրագետ ընտրության, վերականգնման վերահսկողության և առհասարակ ողջ աշխատանքների ռազմավարության մշակման հարցերում:

Արմենը մեծ դիվանագետ է և ազնիվ մարդ, սակայն նախագծի «բարի կամեցողները» որոշակի պահի փորձեցին «քարկոծել» նրան ևս: Թողնենք դա նրանց խղճին:

Հրայր Մելքոնյան. նա ոչ միայն ընդունեց իր գրասենյակում մեր փոքր թիմը, այլև իրականացրեց նախագծի հաշվապահությունը, ինչպես նաև կազմակերպեց բանկերի հետ աշխատանքը, իրավական կողմը, բոլոր ֆինանսական հաշվարկները: Հրայրն առ օրս հավատում է բարու հրաշքին և փորձում է այդ դիրքերից շփվել բոլորի հետ: Այո, այո, անգամ նրանց, ով նման վերաբերմունքի արժանի չէ:

Հրայր Մելքոնյանի թիմը: Այս փոքրիկ թմին միայն բարեգործական նախագիծն էր պակասում: Այս մարդիկ և՛ ակվատիկայում են, և՛ գյուղատնտեսությունում,և՛ հիդրոէներգետիկայում: Ի տարբերություն շատերի, նրանք այս նախագծին էին նայում հարազատի աչքով, ինչի արդյունքում այս թմի ավանդը «Օձունի նոր կյանքում» բավականին մեծ է: Նրանցից մեկը Արշակ Աղաջանյանն է, ով այժմ ուղղում է նախորդ սերունդների սխալները Սևանի իշխանի վերականգնման գործում:

Աշոտ Պողոսյան. այս երիտասարդը կարողացավ ստեղծել եկեղեցու մասին բացառիկ ֆիլմեր, հանրահռչակեց վերականգնման թեման սոցիալական ցանցերում, ինչի շնորհիվ Facebook-ում մեր հետևորդների թիվը ռեկորդային է հայկական իրականությունում: Նրա «մեղքը» նրանում, որ ես որոշեցի վերականգնել եկեղեցին, ահռելի է:

Ալեքսանդր Մելքումյանը չափազանց գրագետ և հավասարակշռված ղեկավարում էր PR-արշավը մինչ նախագծից հեռանալը: Նրա ծառայություններից մենք օգտվում ենք մինչ օրս: Ցանկանում եմ ընդգծել, որ նրա մոտ չի եղել և ոչ մի վրիպում «Արմենալում» մեր համագործակցության ընթացքում: Նույն մակարդակը Ալեքսանդրը ցույց տվեց և այստեղ:

Ստատուս-քվոյի պահպանման նպատակով ես ստիպված եղա որոշակի պահի ընդունել Ալեքսանդրի և Աշոտի՝ ծրագրից հեռանալու որոշումը: Մեր համագործակցությունը ամրապնդվեց հասարակական հիմունքներով:

Զառա Ղուլյան. նա բերեց իր հետ բարություն և ջերմություն:

Արև Սամուելյան: Տուր նրան հնարավորություն, և նա բոլոր պետական և մասնավոր միջոցները կուղղի պատմության հուշարձանների վերականգնմանը: Ցանկանում եմ ընդգծել, որ առանց նրա կամքի և ցանկության մեր ծրագիրը չէր կայանա: Նա իշխանության ներկայացուցիչներից առավել հարգվածն է մեր թմի կողմից:

Լեվիկ Ղուկասյան, Շինարար: Ես պատկերացնում եմ, ինչ սարսափելի կլիներ, եթե աշխատանքները չիրականացներ նա: Իրական հայրենասեր, բարձրաորակավորված մասնագետ, ում եկեղեցու վերականգնման գործից ոչնչ չի կարող պոկել, անգամ վրա հասած ինֆարկտը:

Այս ցուցակը կարող էր ավելի երկար լինել, սակայն ընթացքում որոշ ընկերներ համարեցին, որ իրենք ավելի բարձր են ծրագրի շահերից և դուրս մնացին այս հրաշալի թմից:

Շնորհակալ եմ բոլորին»:

 
 
 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ