hy  |  ru  |  en

Օձունի փրկության պատմություն. երկրորդ հարկի ավանդատների վերականգնումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 «Օձունի նոր կյանք» ծրագիրը բացառիկ էր իր ձևաչափով. պետության և բարերարի ընտրված համագործակցությունը փլուզման վտանգից փրկեց վաղքրիստոնեական հայ ճարտարապետության գլուխգործոցը: Վերջին անգամ 19-րդ դարում մարդու միջամտություն տեսած Օձունի տաճարը անկախությունից ի վեր հայտնվել էր կործանման եզրին: Միջին ուժգնության երկրաշարժ, և այն կդասվեր ողջ Հայկական լեռնաշխարհով սփռված մեր փառավոր անցյալի ավերակների շարքին: «Օձունի նոր կյանք»-ը հեռու պահեց սրբավայրն այդպիսի ապագայից:
«Օձունի փրկության պատմություն» շարքի 9-րդ մասում վերականգնող-շինարար Լեվիկ Ղուկասյանը Odzun.org-ին է պատմում եկեղեցու երկրորդ հարկի ավանդատների վերականգնման մասին:

 
 
 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ