hy  |  ru  |  en

15.03.13, «Ազգային գաղափար»,ՆՅՈՒ-ՅՈՐՔՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՕՁՈՒՆ» ՖԻԼՄԱՇԱՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 Նյու-Յորքի Արվեստի և մշակութի համալսարանի դահլիճում տեղի է ունեցել վերջերս «Ազգային կինո» մրցանակին արժանացած «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը:

 Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկի՝ Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանը մասնակցել են պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ արևելքի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ: Տեսաուղերձի միջոցով իր օրհնությունը հանդիսատեսին փոխանցել է Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Ցուցադրության մասնակիցները բարձր են գնահատել ֆիլմաշարի գեղարվեստական արժեքը, ինչպես նաև ողջունել ռուսաստանաբնակ, ծնունդով օձնեցի գործարար Մ. Ձավարյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվող Օձունի վանքի (VIդ.) վերականգնման ծրագիրը, որին միացել են տասնյակ բարերարներ:

 

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ