hy  |  ru  |  en

15.03.13, NEWS.am, Նյու-Յորքում ցուցադրվել է «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը

Նյու-Յորքի Արվեստի եւ մշակութի համալսարանի դահլիճում տեղի է ունեցել վերջերս «Ազգային կինո» մրցանակին արժանացած «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը:

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկի՝ Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանը մասնակցել են պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՄՆ արեւելքի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ: Տեսաուղերձի միջոցով իր օրհնությունը հանդիսատեսին փոխանցել է Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Ցուցադրության մասնակիցները բարձր են գնահատել ֆիլմաշարի գեղարվեստական արժեքը, ինչպես նաեւ ողջունել ռուսաստանաբնակ, ծնունդով օձնեցի գործարար Մ. Ձավարյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ իրականացվող Օձունի վանքի (VIդ.) վերականգնման ծրագիրը, որին միացել են տասնյակ բարերարներ:

Ֆիլմաշարը առաջիկա շաբաթների ընթացքում կցուցադրվի նաեւ Քալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի դահլիճներից մեկում՝ «Հայրենիք» հայրենակցական խորհրդի աջակցությամբ:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ