hy  |  ru  |  en

05.01.2012 Սուրբ ծնունդը Օձունում

 Հունվարի 5-ի երեկոյան Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Ճրագալույցի արարողություն ու պատարագ, որին ներկա էր ոչ միայն Օձունի, այլև հարակից բնակավայրերի հավատավոր ժողովուրդը: Նրանց համար այս պատարագն ու տոնակատարությունը վերականգնված ավանդույթ է դարձել, մասնակցում էին մեծ ոգևորությամբ ու սիրով:

Թեև եկեղեցին չի ջեռուցվում, սակայն բոլոր մարդիկ, հատկապես` ծերերն ու երեխաները, ջերմություն էին հաղորդում եկեղեցու սրահին, որը ողողված էր մոմերի լույսերով:

Վերջում օձնեցիները ողջագուրվում ու միմյանց ողջունում էին ընդունված սրբազան բառերով «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի», «Ձեզի, մեզի մեծ ավետիս»: Ապա եկեղեցուց դուրս եկան` յուրաքանչյուրն իր հետ Քրիստոսի ծնունդը խորհրդանշող կրակ տանելով տուն:

Ողջ Օձունը անհամբեր սպասում է եկեղեցու վերակառուցման մեկնարկին:

 

Ասպետ Շերմազանյան

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ