30.03.2012 Հայտարարվել է Օձունի վանքը վերականգնող կազմակերպության մրցույթՀայաստանի մշակույթի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու և «Օձունի նոր կյանք» ծրագրի միջև ստորագրած հուշագրի համաձայն հայտարարվել է մրցույթ, որի հաղթողին կհանձնարարվեն Օձուն գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 17-ը: Մրցույթի ժամանակացույցի պահպանումը և որակը վերահսկելու է համատեղ հանձնաժողովը, հեղինակային վերահսկողությունը դրված է նախագծի հեղինակների վրա, իսկ տեխնիկական վերահսկողության մասնագետների ընտրությունը կիրականացվի բաց մրցույթով: Սկզբնապես նախատեսվում էր Օձունի վերականգնման աշխատանքները ֆինանսավորել պետբյուջեի հաշվին, բայց հարցի լուծումը հանձն առան պատմական և մշակութային ժառանգության պահպանման ջատագովները, որոնք ստեղծեցին «Օձունի նոր կյանք» ծրագիրտ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հավաստմամբ, «Օձունի նոր կյանք» ծրագրի իրականացումը վաղ քրիստոնեական հայ ճարտարապետության գոհարներից մեկի վերականգնման գործում պետության և մասնավոր բիզնեսի համագործակցության անդրանիկ օրինակն է: Մասնագետների գնահատմամբ, նման աշխատանքները չեն նախատեսում ստեղծագործական ազատություն, վերականգնողները պարտավոր են գործել խստիվ համաձայն գիտականորեն հիմնավորված նախագծերի: |