23.12.2011 Կայացել է «Օձունի նոր կյանք» ծրագրի շնորհանդեսըԵրևանում տեղի է ունեցել «Օձունի նոր կյանք» ծրագրի շնորհանդեսը: Վիդեոուղերձով է հանդես եկել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Նա նշել է, որ ցավ է ապրում ամեն անգամ, երբ տեսնում է մարդկային անտարբերությունից կործանվող հարյուրավոր եկեղեցիները` Հայաստանով մեկ: Շնորհանդեսին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, Կառավարության և Սահմանադրական դատարանի անդամներ:
|