hy  |  ru  |  en

15.12.2011 Ստեղծվեց Օձունի եկեղեցու վերածննդի կայքը

Համաշխարհային ցանցում` www.odzun.org հասցեով սկսել է գործել «Օձունի նոր կյանք» ծրագրի կայքը: Համացանցն ավելացել է եռալեզու տեղեկատվության աղբյուրով հայկական հնադարյան գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ եկեղեցու մասին: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Օձունի եկեղեցու վերականգնման ծրագիրն աննախադեպ է անվանել, քանի որ դրա իրագործման գումարը հատկացվելու է մասնավոր հիմնադրամի կողմից:

Առաջիկայում www.odzun.org կայքի հիմնական բովանդակությունը կդառնա Օձունի եկեղեցու վերականգնումն իրականացնող շինարարական կազմակերպությունն ընտրելու մրցույթի մասին տեղեկատվությունը, ինչից հետո փուլ առ փուլ տեղեկություններ կտրամադրվեն բուն աշխատանքների վերաբերյալ, որոնք կտևեն մոտ 3 տարի:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ