hy  |  ru  |  en

01.10.2011, NEWS.am. Մոսկվացի ձեռնարկատեր Մովսես Ձավարյանը հայկական դպրոցների և բուհերի է հովանավորում

NEWS.am - http://news.am/arm/news/76300.html

Մոսկվացի ձեռնարկատեր Մովսես Ձավարյանն իր հայրենի Ալավերդի քաղաքի դպրոցին 10 ժամանակակից համակարգիչ է նվիրել: Այդ մասին հայտնեց Ալավերդիի թիվ 5 դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը` ավելացնելով, որ գործարարը նույն դպրոցն ավարտել է 1978 թ-ին:
Մ. Ձավարյանը նաև «Հայ հանրությունը` Հայաստանի ուսանողներին» հիմնադրամի ակտիվ հովանավորներից է: Հիմնադրամի տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանի խոսքով` Ձավարյանն այդ կազմակերպության միջոցով արդեն մի քանի տարի վճարում է Հայ-ռուսական համալսարանի երկու ուսանող-ֆիզիկոսների ուսման վարձը:
Մ. Ձավարանը 1998-1999 թթ. զբաղեցրել է Հայաստանի առևտրի և արդյունաբերության փոխնախարարի պաշտոնը, եղել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության բանակցությունների նախաձեռնողներից: 2002-2003թթ. եղել է «Արմենալի» գլխավոր տնօրենը, հենց նրա օրոք էր, որ գործարանն արտադրանքի ծավալը հասցրեց ամսական 1500 տոննայի:
Մոսկվա տեղափոխվելով` նա հիմնադրել և ղեկավարում է «ԵվրոՏրաստ» խոշոր ընկերությունը, որը ծարգրեր է իրականացնում շինարարության, գյուղարտադրության համալիրների, հիդրոէներգետիկայի, ոչ հանքային օգտակար հանածոների յուրացման ոլորտներում:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ