hy  |  ru  |  en

16.11.2011 Օձունը սպասում է նոր կյանքի (տեսանյութ)

Թեև այսօր Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում կանոնավոր պատարագ է մատուցվում, պսակադրություններ են կատարվում, մկրտվում են մանուկներ, հուղարկավորում են հանգուցյալներ, սակայն մեկուկես հազարամյակ կանգուն մնացած կոթողին սպառնում է փլուզումը:
Անողոք ժամանակի և մարդկանց բարբարոս վերաբերմունքի պատճառով լրջորեն վնասվել են եկեղեցու ձեղունը, որմերը և հիմքը:
Հոկտեմբերի 18-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ ստորագրեց սրբավայրի վերականգնման վերաբերյալ հուշագիր: Այժմ հիմնադրամը սպասում է շինարարական-վերականգնողական ընկերության ընտրության մրցույթի արդյունքներին:
Հիմնադրամը հանձն է առել ֆինանսավորել վերականգնողական աշխատանքները, որոնք կտևեն շուրջ 3 տարի:
Օձունի վանքը, որը խորհրդային տարիներին վերածվել էր հացահատկի պահեստի, ապրում է մոտալուտ վերածննդի հույսով:
Հիմնադրամի մամուլի ծառայությունը վանքի պատմության և ապագայի մասին պատրաստել է տեսանյութ, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ