hy  |  ru  |  en

18.10.2011 Օձունը կվերածնվի

Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ բարեգործական հիմնադրամը, համատեղ ջանքերով կվերականգնեն  ՀՀ Լոռիի մարզի Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին (V դար):
Սա մասնավոր հատված-պետություն նոր ձեւաչափի համագործակցություն է:
Մասնավորապես ՀՀ մշակույթի նախարարությունը կոթողի վերականգնման ծրագրի շրջանակներում, 2010 թ. պետական բյուջեով արդեն իսկ իրականացրել է եկեղեցու նախագծի կազմումը, հաստատումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փորձաքննությունների անցկացումը, իսկ հիմանդրամը իր հերթին պարտավորվում է ֆինանսավորել եկեղեցու վերանորոգման ու վերակառուցման ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները:
ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմանդրամը Օձունի պատմամշակութային կոթողի  վերականգնման վերաբերյալ իրենց մտադրությունները կամրագրեն եւ կհաստատեն Հուշագրի ստորագրումով: Հուշագիրը կստորագրեն Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմանդրամի հիմնադիր, արմատներով օձնեցի, ռուսաստանաբնակ գործարար Մովսես Ձավարյանը:
Նշենք, որ Օձունի տաճարը (Սբ Հովհաննես եկեղեցի) գտնվում է պատմական Գուգարաց նահանգի Տաշիր գավառի Օձուն գյուղում: Տաճարը կառուցվել է 6-րդ դարում, այն գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին պատկանող կառույց է: Կիրակոս Գանձակեցու հիշատակությամբ հուշարձանը կառուցվել է 8-րդ դարում հայոց կաթողիկոս Հովնան Օձնեցու կողմից, սակայն ուսումնասիրողները չեն ընդունում պատմիչի նշած թվագրումը եւ կառույցը համարում են ավելի վաղ ժամանակաշրջանի շինություն:
Տաճարի թմբուկը ութանիստ է: Հարուստ է քանդակներով  եւ վիմական արձանագրություններով: Հուշարձանը կառուցված է դեղնաշագանակագույն սրբատաշ ֆելզիտից: Տաճարը եւ շրջակայքում գտնվող կոթողը ավելի ուշ շրջապատվել են քարե պարսպով:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ