hy  |  ru  |  en

21.03.13, Irakan.info, «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը ցուցադրվել է ԱՄՆ-ում

 «Հայրենիք» հայրենակցական խորհրդի Լոս Անջելեսի գրասենյակի դահլիճում տեղի է ունեցել «Ազգային կինո» մրցանակի դափնեկիր «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արեւմտյան ափին բնակվող հայորդիների մասնակցությամբ: Հավաքվածներին տեսաուղերձով իր օրհնությունն է փոխանցել Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Ինչպես արդեն հաղորդվել էր, անցյալ շաբաթ «Չբացահայտված Օձունը» ցուցադրվել էր Նյու-Յորքի Արվեստի եւ մշակութի համալսարանում:

Նշենք, որ այժմ Լոռիի մարզում տեղի է ունենում մինչեւ վերջերս վթարային վիճակում գտնվող Օձունի վանքի (VIդ.) վերականգնումը ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով Օձնեցի Մ. Ձավարյանի եւ մի շարք բարերարների աջակցությամբ:

 
BENEFACTORS