hy  |  ru  |  en

21.03.13, ԱՐՄԵՆՊՐԵՍ, «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը ցուցադրվել է Լոս Անջելեսում

«Հայրենիք» հայրենակցական խորհրդի Լոս Անջելեսի գրասենյակի դահլիճում Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան ափին բնակվող հայորդիների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ազգային կինո» մրցանակի դափնեկիր «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայրենիք» հայրենակցական խորհրդի մամուլի ծառայությունից, ֆիլիմի դիտումից հետո դահլիճում հավաքվածներին տեսաուղերձով իր օրհնությունն է փոխանցել Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

«Չբացահայտված Օձունը» ֆիլմաշարը անցյալ շաբաթ ցուցադրվել է նաեւ Նյու Յորքի Արվեստի և մշակութի համալսարանում: «Չբացահայտված Օձուն» ֆիլմը նկարահանվել է 2012 թվականին` «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի պատվերով: Եվ այդ կերպ հիմնադրամը նպատակ ունի նպաստելու այդ բացառիկ սրբավայրի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը:

 
BENEFACTORS