hy  |  ru  |  en

18.04.2012, Արմենպրես. Վտանգված հուշարձանների վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի

Արմենպրես - http://armenpress.am/arm/news/688382/v-process-vosstanovleniya-pamyatnikov-istorii-i-kulturiy.html

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կան առավել վտանգված 245 հուշարձաններ եւ նրանց վերականգնումը բավական երկար ժամանակ է պահանջում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը:

«Մենք, հուշարձանների կարեւորությունը գիտակցելով, փորձում ենք խնդրի լուծման ճանապարհներ գտնել, սակայն սա սովորական շենքի կառուցում չէ, այլ երկար ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում»,-բացատրեց Սերժիկ Առաքելյանը:

Նրա խոսքով` մինչ վերականգնումը հարկավոր է անցկացնել մանրամասն ուսումնասիրություն:

«Լինում են նաեւ դեպքեր, երբ աշխատանքներին մասնակցելու համար հրավիրում ենք արտերկրի մասնագետների»,-նշեց Առաքելյանը:

Նա նշեց, որ եթե որեւէ մասնավոր ընկերություն կամ բարերար կարող է օժանդակել հուշարձաններից մեկի բարեկարգմանը, ապա Մշակույթի նախարարությունը կհամագործակցի նրա հետ տրամադրելով մասնագետներ` աշխատանքները իրականացնելու համար: «Նման համագործակցության շնորհիվ է այսօր բարեկարգվում Օձունի տաճարը եւ առաջիկայում եւս մի քանի հուշարձաններ»,-ասաց Առաքելյանը:

 
BENEFACTORS